Thursday, April 15, 2010

1915 թուրքական տարբերակ կամ 10 տարի անց

հ — հայ լրագրող
թ — թուրք դիվանագետ


հ — Բարև ձեզ, պարոն Եքյաբաշողլու
թ — Բարև
հ — Դուք ուսումնասիրում եք փաստեր 1915 թվականի ցեղաս...
թ — Հոպ: Էտ բառը չասես:
հ —  Լավ: Եղեռնի վերաբե...
թ — Էլ մի: Ես ու դու հո գիտենք, որ դրանք հոմանիշներ են: Էլ մի գցի քեզ ամերիկացիների բախչեն: Ասա դեպքեր: Այ դեպքեր եղել են, բան չունեմ ասելու:
հ —  Դե... եթե այդպես է` ինչպե՞ս կբնութագրեք այդ դեպքերը:
թ — Եթե հիշում եք, այդ թվերին...
հ —  Չեմ հիշում:
թ — Լեզվիդ ես տալիս:
հ —  Լավ, շարունակեք խնդրում եմ:
թ — Այդ թվերին Թուրքիայում համատարած շինարարություն էր: Երկիրը բարգավաճում էր: Շինում էին ամեն ինչ ու ամեն տեղ.. 
հ —  Փաստորեն շինել բառն այդ ժամանակներից է սկսվել օգտագործվել որպես մի ուրիշ բառի հոմանիշ
թ — Ի'
հ — Հասկացա: Լռում եմ
թ — Հայերի բնակեցրած տարածքներն էլ համարեցինք Բացառիկ` գերակա հանրային շահ:
հ — Ու վերացրեցիք հայերի՞ն:
թ — Ոչ, որպես փոխհատուցում տարածք հատկացրեցինք Դեր Զորում: Ավելին` զինվորներ հատկացրեցինք բարով խերով տեղ հասնելու համար: 
հ — և անապատում բոլորին սպանեցիք
թ — Դարձյալ ոչ: Դուք ապատեղեկացված եք: Շատերը փախան, փրկվեցին: 
հ — Բայց դուք ձեռք բարձրացրեցիք անզեն, խաղաղ բնակչության վրա:
թ — Անզե՞ն: Էդ ձեր ֆիդայիները չէ՞ին զանգվածային անկարգություններ ու իշխանության բռնազավթում կազմակերպում: Մի մոռացեք, որ մենք էլ զոհեր ունեցանք:
հ — Նրանք պաշտպանվում էին:
թ — Դե իհարկե: Մենք էլ բոբո էինք: 
հ — Ոչ, դուք թուրք էիք:
թ — Թուրքը դու էս... վայ, կներեք: Բնազդաբար ստացվեց: Այո իհարկե մենք թուրք ենք, և հպարտանում ենք դրանով: Իսկ ինչի՞ պետք է Թուրքիայի քաղաքացին պաշտպանվի թուրքերից:
հ — Դուք լավ գիտեք ինչի
թ — Էէէ...  սաղ սութ ա: Անշնորհակալ ազգ եք: Փոխանակ Դեր Զորը շենացնեիք, երկիր սարքեիք, գնացիք ամերիկացիների համար Լաս Վեգաս սարքեցիք: Նույն անապատը չէ՞ր: Լավ, ես գնամ: Էսօր ձեր օդանավակայանի բաժնետոմսերն եմ վերցնելու: Վաղվանից օգտվեք « Հարմարվիա » ավիաընկերության ծառայություններից: 
հ — Մեր եթերում գովազդն արգելված է պարոն ..
թ — Իմ հեռուստատեսությունն ա, ինչ ուզեմ կգովազդեմ:
Հաջողություն:


Իսկ դու վաղվանից նոր գործ ճարի, գյավուր...