Thursday, September 23, 2010

Monday, June 7, 2010

ԽզԲզ N 0004 (Հ1)

 Աշխարհի անջատումից 5 րոպպե անց միացրեք ձեր անստեղնաշար մոնիտորները:
Դիտեք մեր եթերում`
Հայլուր գիտաֆանտաստիկ երգիծական հաղորդաշարի նոր եթերաշրջանը:
Մենք աշխատում ենք, որ դուք ուտեք:

Monday, May 24, 2010

Գուգլի հայ թարգմանիչը (ALPHA)

 Գուգլը վերջապես տեղադրեց թարգմանչի հայերեն տարբերակը:
Որոշեցի ստուգել էֆֆֆֆֆֆֆեկտիվությունը:
Ընտրեցի պատահական նախադասություն:

Պատուհանդ բաց արա, կամար ունքերդ տեսնեմ
թարգմանեց.
Patuhand open ara, willy unkerd see
չհասկացա` պատուհան բառը չկարողացա՞վ թարգմանել:
Երևի դ տառն էր պատճառը: փոխարինենք ը տառով.
Պատուհանը բաց արա, Կամար ունքերդ տեսնեմ
թարգմանեց.
Ara open window, arch unkerd see
Պատուհանը հասկացավ, բայց հիմա էլ ոնց որ ինձ ա չհասկացողի տեղ դրել: Արան ո՞րս ա:
Բայց էսպես արդար չի` դ տառը պատկանելություն էր ցույց տալիս, պետք չէր հանել: Լավ փորձենք պատուհանդի փոխարեն գրել քո պատուհանը.
Քո պատուհանը բաց արա, Կամար ունքերդ տեսնեմ
թարգմանեց
sure you open your window, arch unkerd see
դուրն եկավ: Էլ արայով  չի դիմում :)
հիմա փրկենք ունքերը նույն մեթոդով.
քո պատուհանը բաց արա,քո կամար ունքերը տեսնեմ
թարգմանեց.
sure you open your window, see your arch unkere
էլի չհասկացավ: Հանենք ը տառը.
քո պատուհանը բաց արա,քո կամար ունքեր տեսնեմ
թարգմանեց.
sure you open your window, see your brow arch
Ըհըըը` ոչ մի հայերեն բառ չմնաց: Կարծես թե մարսեց:
Ստուգենք`  թարգմանածը հայերեն  թարգմանելով.
sure you open your window, see your brow arch
թարգմանեց, բռնվե'ք.
վստահ եք, բաց ձեր պատուհանը, տես քո ունք arch
.............
Մեռնեմ թվայնացված գլխիդ :)
Ինչ ծանոթ բան հիշեցրեց: Դուք էլ մտածեցի՞ք բիլայնի մասին:
Ահա որտեղ թաղված է շունը (вот где собака зарыта):
Թե archն ինչու մնաց, չհասկացա: Կարող ա՞ թարգմանչի գրական կեղծանունն ա...


Մտեք, օգտվեք, զվարճացեք, քանի դեռ ALPHA տարբերակը կա: Տո ի՞նչ ալֆա` ալֆարիկ...


Հ.Գ.  Վստա՞հ ես, բացի'ր պատուհանդ, տե'ս քո ունքերը:
arch by google

Saturday, May 22, 2010

ԽզԲզ N 0003

 Մարդուն տվել են հրաման, որ ինքը թուղթուգիր անի, մարդավարի օրենքի տեսք տա: 
Հիմա ել, երբ նախագծին էդքան հակառակորդներ են ի հայտ եկել, էնպես ա դոշ տալիս, ասես իր մտահղացումն ա: Բայց իրականում այլ կերպ չի կարող: Վերևներից են ասել: Համ ինքն ա լավ զգում (հլը տես ինչքան օպոզիցիա ունեմ), համ էլ ետևում կանգնածներն են գոհ (քշի, տեր ենք): Չնայած ինչ ասեմ, բոլորն էլ գիտեն:


 Վաղը` երբ կրթության ու գիտության գեներալ-լեյտենանտ հռչակեն, չզարմանաք :)



Thursday, May 6, 2010

ԽզԲզ N 0001

Կցեմ կցմցեմ, բերեմ բլոգումս լցնեմ


Thursday, April 15, 2010

1915 թուրքական տարբերակ կամ 10 տարի անց

հ — հայ լրագրող
թ — թուրք դիվանագետ


հ — Բարև ձեզ, պարոն Եքյաբաշողլու
թ — Բարև
հ — Դուք ուսումնասիրում եք փաստեր 1915 թվականի ցեղաս...
թ — Հոպ: Էտ բառը չասես:
հ —  Լավ: Եղեռնի վերաբե...
թ — Էլ մի: Ես ու դու հո գիտենք, որ դրանք հոմանիշներ են: Էլ մի գցի քեզ ամերիկացիների բախչեն: Ասա դեպքեր: Այ դեպքեր եղել են, բան չունեմ ասելու:
հ —  Դե... եթե այդպես է` ինչպե՞ս կբնութագրեք այդ դեպքերը:
թ — Եթե հիշում եք, այդ թվերին...
հ —  Չեմ հիշում:
թ — Լեզվիդ ես տալիս:
հ —  Լավ, շարունակեք խնդրում եմ:
թ — Այդ թվերին Թուրքիայում համատարած շինարարություն էր: Երկիրը բարգավաճում էր: Շինում էին ամեն ինչ ու ամեն տեղ.. 
հ —  Փաստորեն շինել բառն այդ ժամանակներից է սկսվել օգտագործվել որպես մի ուրիշ բառի հոմանիշ
թ — Ի'
հ — Հասկացա: Լռում եմ
թ — Հայերի բնակեցրած տարածքներն էլ համարեցինք Բացառիկ` գերակա հանրային շահ:
հ — Ու վերացրեցիք հայերի՞ն:
թ — Ոչ, որպես փոխհատուցում տարածք հատկացրեցինք Դեր Զորում: Ավելին` զինվորներ հատկացրեցինք բարով խերով տեղ հասնելու համար: 
հ — և անապատում բոլորին սպանեցիք
թ — Դարձյալ ոչ: Դուք ապատեղեկացված եք: Շատերը փախան, փրկվեցին: 
հ — Բայց դուք ձեռք բարձրացրեցիք անզեն, խաղաղ բնակչության վրա:
թ — Անզե՞ն: Էդ ձեր ֆիդայիները չէ՞ին զանգվածային անկարգություններ ու իշխանության բռնազավթում կազմակերպում: Մի մոռացեք, որ մենք էլ զոհեր ունեցանք:
հ — Նրանք պաշտպանվում էին:
թ — Դե իհարկե: Մենք էլ բոբո էինք: 
հ — Ոչ, դուք թուրք էիք:
թ — Թուրքը դու էս... վայ, կներեք: Բնազդաբար ստացվեց: Այո իհարկե մենք թուրք ենք, և հպարտանում ենք դրանով: Իսկ ինչի՞ պետք է Թուրքիայի քաղաքացին պաշտպանվի թուրքերից:
հ — Դուք լավ գիտեք ինչի
թ — Էէէ...  սաղ սութ ա: Անշնորհակալ ազգ եք: Փոխանակ Դեր Զորը շենացնեիք, երկիր սարքեիք, գնացիք ամերիկացիների համար Լաս Վեգաս սարքեցիք: Նույն անապատը չէ՞ր: Լավ, ես գնամ: Էսօր ձեր օդանավակայանի բաժնետոմսերն եմ վերցնելու: Վաղվանից օգտվեք « Հարմարվիա » ավիաընկերության ծառայություններից: 
հ — Մեր եթերում գովազդն արգելված է պարոն ..
թ — Իմ հեռուստատեսությունն ա, ինչ ուզեմ կգովազդեմ:
Հաջողություն:


Իսկ դու վաղվանից նոր գործ ճարի, գյավուր...